եթէ ջւրը միանքամից անհետանար

Եթէ ջուրը մինաքամից անհետանար երկրագնդից առաջի բանը վոր կկատարվի այն կլիներ վոր երկրագունդը կտաաքանա դա ասումեմ վորովհետեվ սառցալեռները կվոչնչացվեին դրա պատճառով երկրագունդը ուժեղ կվառվի ,երկրորդը եթէ  կարողանայինք ողջ մնայինք մենք կմեռնեինք ջրի պակասությունից և սովածությունից որովհետեվ բնությունե կվոչնչացվի թէ տաքությունից և թէ ջրի պակասությունից։

Advertisements

The 3 types of Symbiosis

Mutualism:

Mutualism or interspecies reciprocal altruism is a long-term relationship between individuals of different species where both individuals benefit. Mutualistic relationships may be either obligate for both species, obligate for one but facultative for the other, or facultative for both.

Commensalism:

Commensalism describes a relationship between two living organisms where one benefits and the other is not significantly harmed or helped. Commensal relationships may involve one organism using another for transportation or for housing, or it may also involve one organism using something another created, after its death.

Parasitism:

In a parasitic relationship, the parasite benefits while the host is harmed. Parasitism takes many forms, from endoparasites that live within the host’s body to ectoparasites and parasitic castrators that live on its surface and micropredators like mosquitoes that visit intermittently. Parasitism is an extremely successful mode of life.

 

ՀՀ տնտեսությունը

Մեքենաշինություն

1. Որո՞նք են տվյալ ճյուղի զարգացման նախադրյալները և խոչընդոտները

խոչնդոտներից մեկը հենց քիչ րեսորս ունենալն է , մյուսը հմուտ աշխատանքային ուժն է ժամանակի ընթացքում շատ է տեղնոլոգիան ուժեղացէ բայց ելի պետք է հմուտ մասնագետների որ այտ ավտոմատ մեքենաները վարեն բայց դա հայաստանում այտքան զարգացած չի դրա համար աավելի  աշխատանքային ուժ է հարկավոր։

2. Զարգացման ի՞նչ պատմություն է անցել տնտեսության տվյալ ճյուղը

1940-ա կան թվա կան նե րին: Դրանց հա ջոր դող ըն դա ﬔ նը 3-4 տաս նամ յակ նե րի ըն թաց ք մ ﬔ քե նաշ ի ն թյան ճյ ղն այն քան զար գա ցավ, որ երկ ր մ տի րապե տող դիրք գրա վեց:

3. Ի՞նչ դեր ունի տվյալ ճյուղը ՀՀ-ի համար

շատ կարեվոր է հայոց տնտեսության համար , կարեվոր է վորովհետեվ ամենը հիմա օկտագործում էն հեռախոսներ,համակարքիչներ և տարբեր մեքենաներ։

4. Ի՞նչ կապ ունի տվյալ ճյուղը տնտեսության այլ ճյուղերի հետ

տուրիզմի հետ մեքենաշինությունը կապեր ունի բայց մյաին այն պայմանում վոր տնտեսությունը այնքան լավ լինի դրա պատճառով մարդիք գան այտ երկիր։

5. Ինչպե՞ս եք պատկերացնում տվյալ ճյուղի զարգացման հեռանկարը

մեքենաշինությունը շատ լավ ապագա ունի որեվիցէ երկրի համար դրա պատճառովա որ երկրները իրենց շատ ռեսորսները դնում են հենց մեքենաշինության վրա։

Ալյումին

Ալյումինը քիմիական տարրն է Ai եւ ատոմային թիվ 13 ինքը վոչ մագնիսական մետաղ է: Ալյումինի զանգվածը կազմում է Երկրի մակերեսի մոտ 8% -ը,  Ալյումինի գլխավոր հանքաքարը բոքսիտ է։Այն հայտնաբերվել է ավելի քան 270 տարբեր հանքանյութերի մեջ: Ալյումինը ուշագրավ է իր ցածր խտության եւ պասիվացման երեւույթի միջոցով կոռոզիոն դիմադրելու ունակության համար: Ալյումինի եւ դրա համաձուլվածքները կենսական նշանակություն ունեն ավիացիայի արդյունաբերության համար եւ կարեւոր են տրանսպորտային եւ շինարարական ոլորտներում, վորոնք են շենքի  պատուհանները: Ալյումինի կորոզիայի դիմադրությունը կարող է գերազանց լինել ալյումինի օքսիդի բարակ մակերեսային շերտի համար, որը ձեւավորվում է այն ժամանակ, երբ մետաղը ենթարկվում է օդի, մեչից տանելով օքսիդացումը,Երկրի զանգվածը կազմվաց է մոտավորապես 1.59%։Մարդկանց մեծամասնությունում ալյումինը այնքան էլ թունավոր չէ, որքան ծանր մետաղները: Ալյումին դասակարգվում է որպես ոչ քաղցկեղ, ԱՄՆ-ի Առողջապահության եւ մարդկային ծառայությունների վարչության կողմից:Նրա ρ=700 kg/m3։

source : wikipedia

Գրականություն

 

  1. Կարդա Գրիգի այս պատմվածքը։
    Նոյեմբերի հինգն էր` առաջին անգամ հանդիպեցի Պուճուր մարդուն: Օրը խոնավ էր, տերևները թափվել էին, խառնվել ցեխին` գետինը դարձնելով սայթաքուն: Դուրս եկա համալսարանից ու որոշեցի գնալ վերնիսաժ` գիրք գնելու (հաճախ էի այդտեղից օգտվում. համեմատաբար էժան էր): Մտքերով տարված, անշտապ քայլում էի,  գրեթե հասել էի վերնիսաժին, երբ  մայթից քիչ հեռու` ծառերի տակ շարված երեք-չորս փոքր կտավ տեսա:  Մոտեցա, նայեցի` բոլոր նկարներում  ամպեր էին:  Սովորական, շարքային, ինչ-որ տեղ նույնիսկ թույլ գործեր էին, բայց ձգող բան կար ամպերի մեջ: Այդպես կանգնած նայում էի, երբ մոտեցավ մի ցածրահասակ, ոչ այնքան լավ հագնված մարդ ու քաղաքավարի բարևելով` հարցրեց, թե արդյոք չե՞մ ցանկանում նկար գնել: Շփոթվեցի, կարծում էի` այդ մարդը սովորական անտուն է, որը պետք է դրամ խնդրի, բայց պարզվեց` նկարների հեղինակն է:
    — Ձե՞ր գործերն են,- հարցրի:
    — Այո, իմն են,- ի միջի այլոց ասաց Պուճուր մարդը ու մոտենալով կտավներին` ոտքով մի կողմ հրեց դրանց մոտ ընկած տե­ր­և­ները: Նորից հայացք գցեցի տղամարդու վրա, ավելի ուշադիր նայեցի, ասես փորձելով ճշտել նրա ասածը: Հիսունն անց, ցածրահասակ տղամարդ էր Պուճուր մարդը, նրա հագուստի ու ձեռքերի վրա  ներկերի հետքեր կային:
    — Ինչքանո՞վ եք ծախում,- հենց այնպես հարցրի, գիտեի, որ չեմ կարողանալու գնել, որովհետև  ընդամենը երկու հազար դրամ ունեի ու մի քանի մանրադրամ:
    — Քսան հազարով կտամ,- պատասխանեց Պուճուր մարդը:
    — Ա…, դուք վաղն է՞լ եք էստեղ լինելու,- ձայնիս ակնհայտ ափսոսանքի երանգ տալով` հարցրի,- հիմա մոտս էդքան փող չկա:
    — Հա, էստեղ եմ լինելու,- մի փոքր տխրած` պատասխանեց Պուճուր մարդը,- բայց եթե ուզում եք, կարող եք վերցնել ձեր հավանած նկարը, իսկ փողը վաղը կբերեք կամ մի ուրիշ օր:
    Ինձ զարմացնում էր տղամարդու կիրթ ու գրագետ խոսքը, ես էլ հնարավորինս գրագետ խոսեցի.
    — Չէ, մերսի, վաղը հաստատ կգամ,- ժպտալով պատասխանեցի, բայց գիտեի` անհնար է, որ մեկ օրում քսան հազար դրամ կարողանամ ճարել, ինչքան էլ ցանկանայի: Պուճուր մարդը լուռ մոտեցավ նկարներին,  տեղաշարժեց դրանք, հետո գնաց քիչ այն կողմ ու նստելով մի քարի` ծխեց: Ես դարձյալ նայեցի կտավներին ու շարունակեցի ճանապարհս:  Մի քանի շաբաթ էր անցել,  ես իհարկե խոստումս չպահեցի` չգնացի նկարը գնելու, մոռացել էի Պուճուր մարդուն, մինչև որ ինքը կրկին հիշեցրեց իր մասին:
    Զարմանալի արևոտ օր էր, թեև ցուրտ էր, դասից տուն էի գալիս, սովորությանս համաձայն ճանապարհս երկարացրի, որ փոքրիկ այգու միջով անցնեմ (Կոմիտասում`  հենց շենքերի արանքում, մի այգի կամ պուրակ կա, սովորություն էի դարձրել այդտեղով անցնելը)  և երբ մոտեցա այգուն, տեսա, որ Պուճուր մարդն այնտեղ է: Մտածեցի` ինձ չի հիշի ու որոշեցի անցնել, մի անգամ էլ նայել կտավներին: Ծանոթ նկարներ էին, ծանոթ ամպեր,  մի հայացք գցելով` արագ անցա, պատրաստվում էի նրա կողքով էլ անցնել, սակայն, ի զարմանս ինձ, Պուճուր մարդը բարևեց: Շփոթվեցի այն աստիճան, ասես ինձ մերկացրել` կանգնեցրել էին ամբոխի առջև, ամոթս բազմապատկվեց, երբ պատասխան բարևիցս հետո տղամարդը ոչ մի բառ չասաց նկարը գնելու մասին, պար­զապես բարևեց, ու վերջ:
    -Հեսա գալիս եմ,-շփոթված ասացի տհաճ  դադարից հետո,- չգնաք, լա՞վ,- ու շտապեցի տուն: Որոշել էի ինչ գնով էլ լինի, կատարել խոստումս, իրավիճակը, որում հայտնվել էի, սպանում էր ինձ, տղամարդու պահվածքը ինձ ստիպում էր սեփական աչքերով տեսնել փոքրությունս, անտանելի էր: Եթե հիշեցներ նկարը գնելու մասին, այդքան վատ չէի զգա, բայց լռությունն անտանելի էր:  Ծննդյանս օրվա կապակցությամբ տատիկիս տված տասը հազարանոցը դեռ դրված էր պահարանում, որոշեցի, որ դա հիմա կտամ, մնացած գումարն էլ` ժամանակի ընթացքում: Այդպես էլ արեցի, Պուճուր մարդը չառարկեց, վերցրեց դրամն ու հարցրեց, թե որ նկարն եմ ուզում:
    — Ինչի, բոլորն էլ նույնը չե՞ն,- ծիծաղելով հարցրի ու մոտեցա նկարներին:
    — Ինչպե՞ս թե…,- շփոթվեց Պուճուր մարդը,- տեսե՛ք, այս ամպերը տխուր մարդու ամպեր են, իսկ այս մեկը` սոված մարդու…
    Պուճուր մարդը բոլոր կտավներին այդպիսի անհեթեթ բնորոշումներ տվեց, չնայած բոլոր կտավներում էլ պատկերված էին միևնույն ամպերը` սովորական, ամառային երկնքում պատահող ջինջ ու լուսավոր ամպեր:
    — Ես մի բան չեմ հասկանում,- ժպտալով ասացի,- բոլոր կտավներին պարզ ու ջինջ ամպեր են նկարված, բայց դուք տխուր անուններ եք դնում, գոնե մի քիչ սև, այ էսօրվա ամպերի նման լինեին, ասեի` հա:
    — Բայց այսօրվա ամպերը ուրախ են,- նայելով սև ու մռայլ երկնքին` ժպտաց Պուճուր մարդը:
    Այդ ժամանակ միայն նկատեցի, որ տղամարդու առջևի ատամը չկա:
    — Լավ, կվերցնեմ «մենակ մարդու ամպերը,- ծիծաղելով ասացի,- բայց չեմ հիշում. դա ո՞ր մեկն էր:
    Պուճուր մարդը ինձ տվեց կտավը և պայմանավորվեցինք, որ ժամանակի ընթացքում քիչ-քիչ կտամ գումարի մյուս կեսը, իսկ երբ հեռախոսահամարը խնդրեցի, նա ասաց, որ դրա կարիքը չկա, որ այսուհետև  ինքը այգում է լինելու, որովհետև տեղը հարմար է, մարդկանց անցուդարձը` շատ: Խիղճս հանգիստ` գնացի տուն: Նկարը թեև այնքան էլ չէի հավանում, բայց կարողանում էի ժամերով նայել,  թվում էր, թե ամպերն ուր որ է կշարժվեն: Կտավը շուռումուռ տվեցի` հույս ունենալով,  որ մի տեղ կհանդիպեմ ստորագրությանը, բայց իզուր: Չկախեցի պատին, չէի ուզում, որ տնեցիները տեսնեն: Գիտեի` պիտի նախատեն: Մայրս ամեն օր համալսարան գնալուց առաջ ինձ հազար դրամանոց ու մանրադրամներ էր տալիս, մեկ-մեկ էլ` ավելին: Ու ես այդ հազարանոցները ամեն օր, տուն վերադառնալիս, տալիս էի Պուճուր մարդուն, ուզում էի հնարավորինս շուտ ազատվել պարտքից, չնայած Պուճուր մարդը չէր շտապեցնում,  կարծես իր համար ընդհանրապես միևնույն էր` կտամ պարտքը, թե չէ: Այդպես սկսվեց մտերմությունս Պուճուր մարդու հետ,  հաճախ կանգնում էի հետը ու զրուցում էինք տարբեր թեմաների շուրջ, հիմնականում` ես էի խոսում: Նկատել էի, որ նա այն մարդկանցից է, որոնց խոսքը սկզբում աննշան, հասարակ է  թվում, սակայն ժամանակի ընթացքում ներսումդ հասունանում ու մտածելու առիթ է տալիս: Մի օր չեմ հիշում ինչի մասին էինք խոսում ու հարցրի, թե արդյո՞ք հավատում է Աստծուն:
    -Ես Աստծո կամքով աթեիստ եմ,- պատասխանեց Պուճուր մարդը: — Դե ես Աստծո գոյությանը չեմ հավատում,- ասաց, երբ խնդրեցի բացատրել իր տարօրինակ միտքը,- բայց հավատում եմ, որ Աստծո կամքով է իմ անհավատ լինելը:
    Բավական երկար ժամանակ է, ինչ շարունակվում էին մեր զրույցները, բայց Պուճուր մարդու մասին գրեթե ոչինչ չգիտեի, բացի նրանից, որ ավարտել է Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանը: Մոտ երկու շաբաթ կլիներ, որ Պուճուր մարդը այգում փորձում էր վաճառել նկարները, սակայն ընդամենը մի երկու կտավ էր վաճառել:  Պարտքս  գրեթե տվել էի, հազար, կամ երկու հազար դրամ էր մնացել: Մի օր, երբ դասից տուն էի վերադառնում, աչքովս ընկավ մի նկար,որն առաջին հայացքից ոչնչով չէր տարբերվում մյուսներից` նույն ամպերն էին, սակայն այս նկարը կարծես ավելի լուսավոր էր, գույները փայլում էին:
    -Նոր կտավ ա՞,- հենց այնպես հարցրի ու տեսնելով Պուճուր մարդու գլխի դրական շարժումը` կատակի համար ավելացրի,-էստեղ էլ երևի թախծոտ մարդու ամպեր են նկարված, չէ՞:
    -Չէ՛, ուրախ մարդու ամպեր են,- ոգևորված պատասխանեց Պուճուր մարդը:
    Առաջին անգամն էր, որ կտավի անվանումը կապված չէր տխրության կամ թախծի հետ:
    -Որովհետև երբ նկարում էի, ուրախ էի,- ժպտալով վրա բերեց:
    Դա իմ ու Պուճուր մարդու վերջին խոսակցությունն էր, հաջորդ օրը նրան այլևս չտեսա այգում, մտածում էի, որ կգա, որովհետև պարտքից  դեռ չէի պրծել, բայց չեկավ: Դեկտեմբերի տասնինն էր, երբ ձյան առաջին փաթիլները սկսեցին թափվել քաղաքի վրա: Քննաշրջանն ավարտվել էր, ոչինչ չունեի անելու, աննպատակ քայլում էի քաղաքով: Տերյան փողոցով իջնում էի Օպերա, որտեղից էլ պատրաստվում էի գնալ Կասկադ ու արագ տուն հասնել, որովհետև ձյան փաթիլները խոշորանում էին և բավականին ցուրտ էր: Նոր էի անցել Օպերայի շենքի մոտով, երբ տեսա, որ մի տարեց տղամարդ` ձեռքին մի կտավ, ցանկանում է անցնել փողոցը:  Կտավը ծածկված չէր ծածկոցով, տղամարդը նույնիսկ չէր էլ շտապում այն թաքցնել փաթիլներից: Մտածեցի` երևի անպետք նկար է, կամ էլ` մաքուր կտավ, ամեն դեպքում տարօրինակ էր: Անցա փողոցը, դեռ մի քանի քայլ էի արել, հեռվում նկատեցի, որ մի կին է քայլում երեխայի հետ ու դարձյալ ձեռքին կտավ էր:  Մինչև հասա Կասկադ, ձյունը նստել էր: Ուշադրությունս գրավեց հեռվում կանգնած մարդկանց խումբը` որը շրջան էր կազմել և գնալով մեծանում էր: Քայլերս ուղղեցի այդ կողմ: Դեռ չէի հասել, երբ հանկարծ ամբոխը ետ քաշվեց ու մեջտեղում երևաց Պուճուր մարդը: Ես չհասցրի ոչինչ հասկանալ, ամեն ինչ այնքան արագ կատարվեց. Պուճուր մարդը ձեռքերը տարօրինակ շարժումներով թափահարում էր օդում, կարծես ցանկանում էր չթողնել, որ  փաթիլներն ընկնեն գետնին, կարծես հետ, դեպի երկինք էր փորձում հրել, գետնից վերցնում էր ձյունն ու նետում վեր` ամբողջ ընթացքում բղավելով.
    -Մի՛ արի, կկեղտոտվես, ասում եմ` մի՛ արի:
    Պուճուր մարդը արտասվում էր, բղավում, հետո գրպանից հանեց ինչ-որ բան ու նետեց հավաքված մարդկանց վրա, կոպեկներն ընկան ձյան մեջ:
    -Բոլորը ձե՛զ,- բղավեց նա ու հիմա էլ վերնաշապիկը հանելով` նետեց ամբոխի վրա, մարդիկ ընկրկեցին, շատերը զգուշանալով հեռու կանգնեցին, մի քանիսն էլ ընդհանրապես հեռացան: Մի պահ ուզում էի մոտենալ, հանգստացնել Պուճուր մարդուն, բայց վարանեցի: Պուճուր մարդը արտասվում էր, հայհոյում, արդեն հանել էր ամբողջ հագուստը, մերկ էր և համառորեն փորձում էր չթողնել, որ ձյունը գա: Ես էլ միացա հեռվում կանգնածներին: Շուտով եկան ոստիկաններն ու ոստիկանական մեքենան նստեցնելով` տարան Պուճուր մարդուն: Հետո իմացա, որ Պուճուր մարդը ծայրահեղ աղքատության մեջ է եղել, ապրել է Լամբադա կամրջի տակ, իսկ այն օրը, երբ իրեն տեսա Կասկադում, ասում էին` իբր իր բոլոր կտավները նվիրել է  պատահած մարդկանց ու հետո խելագարվել: Ոմանք էլ ասում էին` ոչ թե նվիրել,այլ հինգ հարյուր դրամով վաճառել է, և այլն: Բայց շուտով բոլոր խոսակցությունները լռեցին, բոլորը մոռացան Պուճուր մարդուն:
    Կտավը, որ գնել էի Պուճուր մարդուց և որի ամբողջական գումարը այդպես էլ չկարողացա տալ, հիմա կախված է մեր տան հյուրասենյակի պատին` ամենաերևացող տեղում: Բոլոր հյուրերը հիանում են Պուճուր մարդու նկարով, երկար նայում են, բայց ո՛չ ոք, ո՛չ ոք չի տեսնում, որ լուսավոր ու վառ ամպերի ետևում ձյուն է գալիս:
  2. Ինչ ես կարծում՝ ինչո՞ւ է մարդուն «Պուճուր» անունը տալիս։

«Պոճուր» անունն է տվել , քանի որ հերոսը հասարակության մեջ շատ փոքր տեղ էր զբաղեցնում։Հասարակությունը չկարողացավ ներել նրա «փոքր» լինելը։

3. Բնութագրիր հեղինակին՝ ելնելով նրա գործողություններից։

Հեղինակն ազնիվ, բարի, խորը հոգեբանության տեր երիտասարդ էր։

4. Բնութագրիր հանրությանը, որ շրջապատում էր Պուճուր մարդուն։

Հանրությունն անտարբեր էր Պուճուր մարդու նկատմամբ, որի հետևանքով էլ չէին նկատում նրա դժբախտությունն ու ցավը։

5. Փորձիր մեկնաբանել « ո՛չ ոք, ո՛չ ոք չի տեսնում, որ լուսավոր ու վառ ամպերի ետևում ձյուն է գալիս» արտահայտությունը։

Հասարակությունն անտարբեր է մարդկային ողբերգության նկատմամբ։ Նրանք չեն կիսում մարդկային ցավը, չեն կարեկցում մարդուն ։Նրանք չեն տեսնում, որ լուսավոր ու վառ ամպերի հետևում մթին կյանքն է տաքնված։

6. Էսսե գրիր քո շրջապատի «Պուճուր մարդկանցից» մեկի մասին։

Հասարակության մեջ հաճախ կարելի է հանդիպել պուճուր մարդկանց։ Նրանք,ապրելով հասարակության մեջ,կազմում են այդ հասարակության մի մասնիկը։Այդ մարդիկ տալիս են կյանքին իրենց ունեցած վերջինն ու կյանքից ոչինչ չեն ուզում։ Իսկ մենք՝ անտարբեր մարդիկ, չենք նկատում նրանց, չենք կիսում նրանց վիշտը, չենք կարեկցում։ Նրանք ,պայքարելով կյանքի անարդարությունների դեմ, մի պահ ընկրկում են՝ դառնալով այդ «փոքր» հասարակության զոհը։

Օպտիկական սարքեր

Օպտիկական սարքեր

Սպեկտրոսկոպ download (1)

Օպտիկական սպեկտրաչափը (սպեկտրաֆետոգրաֆիա, սպեկտրոգրաֆիա կամ սպեկտրոսկոպ) հանդիսանում է էլեկտրամագնիսական սպեկտրի որոշակի մասի լույսի հատկությունների չափման համար օգտագործվող գործիք, որը սովորաբար օգտագործվում է սպեկտրոսկոպիկ վերլուծության համար նյութերի հայտնաբերման համար : Չափվող չափի փոփոխությունն ամենից շատ լույսի ինտենսիվությունն է, բայց կարող է նաեւ լինել բեւեռացումը: Անկախ աուդիտորը սովորաբար լույսի ալիքի երկարությունն է կամ ֆոտոնային էներգիայի ուղղակիորեն համամասնական միավորը, ինչպես, օրինակ, փոխազդող սանտիմետրերը կամ էլեկտրոնային վոլտերը, որոնք ունեն փոխադարձ հարաբերություններ ալիքի երկարության հետ:

 

source : wikipedia